Ստավրոպոլի շրջանի դատարանի դատավոր Տատյանա Լեսկինան ազատվել է աշխատանքից, երբ վարույթ է ընդունել քաղաքացի Նիկոլայ Սուվորովի հայցը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնանկելու պահանջով: Ապրիլի 7-ին վարույթ ընդունված հայցում քաղաքացի Սուվորովը Պուտինին բնորոշել էր «ազգի թշնամի» և մեղադրել «Ռուսաստանը թալանելու» մեջ: Պուտինի դեմ հայցը վարույթ ընդունած դատավորին պաշտոնանկելու որոշումը հրապարակվել է Դատավորների որակավորման հանձնաժողովի կայքում: