Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ Մինսկի խումբը մատնված է անգործության

ԵԱՀԿ Մինսկի խումբը մատնված է անգործության
16.04.2016 | 03:32

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Ստամբուլում Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողովից հետո Էրդողանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մատնված է անգործության։ «Մեր ադրբեջանցի եղբայրներն արդեն երկար տարիներ տարածքներ են կորցրել: ՄԱԿ-ը բանաձևեր է ընդունել: Եվ ես չեմ հասկանում, թե 25 տարում ինչու չեն կարողանում լուծել այդ խնդիրը: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Մինսկի խումբը, որը ստեղծվել է այդ հարցի լուծման համար, քայլեր չի ձեռնարկում: ԻՀԿ երկրների դիրքորոշումը տեղ է գտել գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ