Եգիպտոսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցույցերը ցրելու համար, որոնց պատճառը Սաուդյան Արաբիային Կարմիր ծովի երկու վիճելի կղզիները փոխանցելու որոշումն է։ Մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։ Ցույցերը սկսվել էին մայրաքաղաքի կենտրոնական մի քանի շրջաններում, սակայն արագ ցրվել իրավապահների կողմից։ Եգիպտոսի ՆԳՆ-ն դիմել էր քաղաքացիներին՝ ակցիաներին չմասնակցելու կոչով, և խոստացել կարգուկանոնի պահպանման համար ձեռնարկել վճռական միջոցառումներ։