Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան կհրաժարվի դիմակայության հռետորաբանությունից

ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Թուրքիան կհրաժարվի դիմակայության հռետորաբանությունից
16.04.2016 | 03:43

Մոսկվան համոզված է, որ Անկարան վաղ թե ուշ կհրաժարվի դիմակայության վտանգավոր հռետորաբանությունից և ՌԴ-ի հետ հարաբերություններում ճիշտ եզրահանգումներ կանի՝ ասված է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ: «Համոզված ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը բարեկամական թուրք ժողովրդի, միջազգային հանրության և ուղղակի առողջ բանականության ազդեցությամբ կհրաժարվի դիմակայության իր վտանգավոր հռետորաբանությունից և ճիշտ եզրակացությունների կհանգի մեր երկրի հետ հարաբերություններում»,- նշվում է մեկնաբանության մեջ, որը ուրբաթ տարածվել է` Թուրքիայում ռուսաստանյան Sputnik գործակալության կայքի արգելափակման հետ կապված: ՌԴ ԱԳՆ-ում ենթադրում են, որ «պրոֆիլային միջազգային կառույցները, նախ և առաջ ԵԱՀԿ-ն, անպատասխան չեն թողնի Անկարայի նման քայլերը և համապատասխան գնահատական կտան դրան»:
Թուրքիայում Sputnik գործակալության կայքը արգելափակվել էր հինգշաբթի: Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի խոսքով, ուրբաթ Թուրքիայի հեռահաղորդակցության և կապի վարչությունը հաստատել է կայքի արգելափակումը՝ բացատրություն չտալով: Նա հայտնել է, որ ներկայացուցչությունը զբաղվում է պաշտոնական հարցում ներկայացնելով ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: TIB-ից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ Sputnik-ի կայքի արգելափակումը ժամանակավոր է, վերջնական որոշումը կկայացնի դատարանը:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ