Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստում անդրադարձ է եղել ղարաբաղա-ադրբեջանական վերջին բախումներին

ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստում անդրադարձ է եղել ղարաբաղա-ադրբեջանական վերջին բախումներին
16.04.2016 | 19:50

Հայաստան էին ժամանել կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Հավաքն անցկացվում էր Աբովյանի «Մուլտի գրանդ» հյուրանոցում։ Լրագրողներին թույլ տվեցին նիստերի սրահում անցկացնել մի քանի րոպե միայն, փակ դռների հետևում քննարկված հարցերը միայն երկու ժամ անց ամփոփեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ մի քանի րոպեում։ Խաչատուրովի հայտարարությունից հետո բարձրաստիճան զինվորականները արագ լքեցին սրահը։
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերի սրացումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: «Ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրացման»՝ ապրիլի 2-ին հայտարարել է նա՝ հաջորդ օրը փոխանցելով կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսակետը, թե «հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, դրա շարունակումը հղի է կովկասյան ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»:
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ասաց, որ անդրադարձել են վերջին իրադարձություններին. «Իմ գործընկերները տեղեկացվել են ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին։ Հայկական կողմը Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների առիթով լուրջ մտահոգություն է հայտնել՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ մարդկային զոհերի առիթով։ Հարցի առնչությամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն»:
ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում Խաչատուրովի նշած որևէ մտահոգության մասին հիշատակում չկա։
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի հաջորդ նիստը ևս կանցկացվի Երևանում։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ