Ավստրիական ուլտրաաջ Identitäre Bewegung Österreich խմբավորման ներկայացուցիչները հարձակվել են թատրոնի վրա, որտեղ ընթացել է ներկայացում փախստական դերասանների մասնակցությամբ՝ հայտնում է Reuters-ը:
Ակտիվիստները բեմ են նետվել Նոբելյան դափնեկիր Էլֆրիդա Ելինեկի պիեսի կատարման ժամանակ, արյուն խորհրդանշող կարմիր հեղուկ են ցողել և «Բազմամշակութայնությունը սպանում է» նշանաբանով թռուցիկներ են ցրել: 30 մարդ ծեծկռտուք են կազմակերպել հանդիսատեսների հետ, որ բացականչել են «Հեռացեք, նացիստներ»: Ոստիկանությունը 8 մարդու նկատմամբ մեղադրանք է հարուցել: