Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

G20-ը օֆշորներին սպառնացել է պատժամիջոցներով

G20-ը օֆշորներին սպառնացել է պատժամիջոցներով
16.04.2016 | 19:56

G20-ի երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել այն երկրների հանդեպ, որոնք չեն մասնակցում հարկային տեղեկատվության փոխանակությանը՝ հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ ֆինանսական քսանյակի ֆինանսների նախարարների ու կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի շրջանակում հանդիպման մասնակիցները քննարկել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործողությունների պլանի իրագործումը՝ ուղղված հարկերի չվճարումը կանխելուն։ Խոսքը BEPS պլանի մասին է, որին միացել են աշխարհի բոլոր երկրները, բացի Բահրեյնից և Պանամայից։ Պլանը նախատեսում է հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակություն հարցմամբ, իսկ 2018-ից՝ ավտոմատ ռեժիմով։ Սիլուանովի խոսքով՝ քսանյակի ֆինանսական իշխանությունները պայմանավորվել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կապիտալի հոսքերի կարգավորմանը։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ