Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է Ասադին նախագահ թողնելու առաջարկից

Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է Ասադին նախագահ թողնելու առաջարկից
16.04.2016 | 20:00

Սիրիայի հարցով բանակցությունների բարձրագույն խորհուրդը հրաժարվել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի առաջարկից՝ Բաշար ալ-Ասադին երկրի նախագահի պաշտոնին պահելու և նրան զուգահեռ ընդդիմադիր երեք փոխնախագահներ նշանակելու վերաբերյալ` հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն՝ սեփական աղբյուրների հղումով։ Ստաֆան դե Միստուրան նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ժնևում հանդիպման ընթացքում։ ՄԱԿ-ի հատուկ բանագնացն ընդդիմությանն առաջարկել է ընտրել երեք թեկնածուներ՝ փոխնախագահի պաշտոնի համար, նշելով, որ նման որոշումը հնարավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի ոչ հստակ ձևակերպումների պատճառով: Ընդդիմությունը հրաժարվել է առաջարկից, պնդելով, որ Ասադը պետք է հեռանա անցումային շրջանի սկզբում, երկիրը ղեկավարելու համար պետք է անցումային մարմին ստեղծվի։ Միջսիրիական բանակցությունների նոր փուլը մեկնարկել է Ժնևում՝ ապրիլի 13-ին։ Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին դե Միստուրային է փոխանցել 12 կետերից բաղկացած իր դիտարկումները, որոնք արել է առաջին փուլի արդյունքներն ամփոփելով։

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ