Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիա-Իրանի ապրանքաշրջանառության մակարդակը հասցնել 30 միլիարդ դոլարի

Թուրքիա-Իրանի ապրանքաշրջանառության մակարդակը հասցնել 30 միլիարդ դոլարի
16.04.2016 | 20:02

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները ծրագրվել են վերադառնալ բարիդրացիական հարաբերություններին:
«Մենք Իրանի հետ ունեցել ենք 22 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, սակայն Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո նվազել է մինչև 10 միլիարդ դոլարի։ Մենք ցանկանում ենք պատժամիջոցների վերացումից հետո ցուցանիշը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի։ Մենք քննարկել ենք, թե ինչպես մեծացնենք, աջակցենք երկու երկրներում ներդրողներին։ Մենք պայմանավորվել ենք վերադառնալ բարիդրացիական հարաբերություններին, բարձրացնել քաղաքական երկխոսության մակարդակը»,- ասել է Էրդողանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուհանիի թուրքական այցի արդյունքներով երկու երկրները ստորագրելու են 10 միլիարդ դոլարի համաձայնագրեր։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ

/partners">ԳործընկերներՀետադարձ կապ