Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիան ու Իսրայելը մտադիր են Գազայում նավահանգիստ կառուցել

Թուրքիան ու Իսրայելը մտադիր են Գազայում նավահանգիստ կառուցել
16.04.2016 | 20:03

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը հայտարարել է, որ Գազայի հատվածում նավահանգստի կառուցման թեմայով Թուրքիայի հետ համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով։ Շտեյնիցի խոսքերով՝ դա կնպաստի Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Times of Israel թերթի հաղորդմամբ՝ Շտեյնիցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած անձնավորություն է։ Գազայի հատվածում նավահանգիստ կառուցելու շնորհիվ հնարավոր կլինի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից անհրաժեշտ ծավալի շինանյութ մատակարարել։

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ