Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԳ փոխնախարար. ԻՀԿ փաստաթուղթը ամբողջությամբ աղավաղում է ԼՂ խնդրի էությունը

ԱԳ փոխնախարար. ԻՀԿ փաստաթուղթը ամբողջությամբ աղավաղում է ԼՂ խնդրի էությունը
17.04.2016 | 12:19

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հետևանք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճնշելու քաղաքականության՝ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Տվյալ ձևակերպումներով մերժվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հանդիսանում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նպատակներից մեկը և որի հիման վրա ձևավորվել է այդ կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը», - ասել է Քոչարյանը՝ շարունակելով. «Իրական ագրեսոր Ադրբեջանը ներկայացվում է որպես զոհ, ինչը նա համարելու է աջակցություն ագրեսիայի նոր ալիք ծավալելուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու իր ջանքերին»:
«Տարակուսանք է առաջացնում, որ ինքնորոշված ժողովրդի դեմ ծայրահեղ ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով պայքարող Ադրբեջանը և տարածաշրջանում անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիք տարածող Թուրքիան կարողացան իրենց՝ միջազգային և միջնորդ երկրների ջանքերին հակադիր սադրիչ մոտեցումները հերթական անգամ ներառել ԻՀԿ փաստաթղթում»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալը։
ԻՀԿ-ն Ստամբուլում ավարտված գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների համար մեղադրում է Հայաստանին՝ դատապարտելով «հայկական զինված ուժերի շարունակական հարձակումները Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում», և իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ պահանջելով «Հայաստանի զինված ուժերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ու Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»։

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ