Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի նախագահի նստավայրում Իրանի նախագահը զինվորականներին ողջունել է թուրքերեն: Երկու երկրների ղեկավարների հանդիպման առանցքում էին տարածաշրջանային խնդիրները, ԻՀԿ գագաթնաժողովը, որի փակման արարողությունը բոյկոտել է Ռոհանին:
Իրանը պատրաստ է լինել Թուրքիայի էներգետիկ անվտանգության երաշխավորը և ամբողջությամբ բավարարել գազի պահանջարկը՝ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հասան Ռոհանին: