Բրյուսելում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել ընդդեմ ահաբեկչության և ատելության: Ակցիան կազմակերպվեց մեկ ամիս առաջ Բրյուսելում ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 32 մարդ, 300-ը վիրավորվեց: Քաղաքացիական միավորումների նպատակն է ցուցադրել անգամ արյունահեղությունից հետո հասարակության տարբեր խմբերի միասնությունն ու համերաշխությունը: