Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հրաժեշտ Դիլմա Ռուսեֆի՞ն

Հրաժեշտ Դիլմա Ռուսեֆի՞ն
18.04.2016 | 12:01

Բրազիլիայի Կոնգրեսի ստորին պալատը կողմ է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությանը, հայտնում է BBC-ն։ Կողմ է քվեարկել 342 պատգամավոր՝ երկու երրորդը։ Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն ընդունել են Ռուսեֆին պաշտոնից ազատելու նախաձեռնությունը, վերջնական որոշումը պետք է կայացնեն վերին պալատի սենատորները։ Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժակ Վագները կարծում է, որ Սենատը, հավանաբար, չի աջակցի Ռուսեֆի պաշտոնանկության նախաձեռնությանը։ Նրան մեղադրում են բյուջեի իրական դեֆիցիտը թաքցնելու համար։ Ռուսեֆն իր քաղաքական հակառակորդներին մեղադրում է պետական հեղաշրջման նպատակով դավադրության մեջ:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ