8 տարվա դադարից հետո Air France-ի ինքնաթիռը առաջին անգամ վայրէջք է կատարել Թեհրանում: Թեհրանի Իմամ Խոմեինիի անվան միջազգային օդանավակայան վայրէջք կատարած ինքնաթիռում եղել են Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ալեն Վիդալը, «Բոինգ» և «Էյր Ֆրանս» ավիաընկերությունների գլխավոր տնօրենները: «Էյր Ֆրանս» ավիաընկերությունը շաբաթական երեք անգամ չվերթեր կիրականացնի դեպի Թեհրան: