RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: «Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին և ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթացին: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»՝ ասել է նա: