Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Էկվադորի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Էկվադորի նախագահին
19.04.2016 | 00:43

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էկվադորի Հանրապետության նախագահ Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադոյին՝ Էկվադորի ափամերձ տարածքում ավերիչ երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկային կորուստների և մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: Նա զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ