Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վլադիմիր Պուտինը Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը կոչ է արել օգտվել ԵԱՏՄ առավելություններից

 Վլադիմիր Պուտինը Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը կոչ է արել օգտվել ԵԱՏՄ առավելություններից
19.04.2016 | 10:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման սկզբում Պուտինը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ հանձնաժողովը հաջող աշխատանք կկատարի` Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է ԵԱՏՄ առավելությունները առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը անդամ երկրների առաջ ծառացած խնդիրները լուծելու համար: «Մեր առաջ շատ խնդիրներ են դրված, որոնք պետք է միասին լուծենք: Ամենից կարևորն է, որ օգտագործենք ինտեգրացիոն միության առավելությունները մեր երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման համար»,- նշել է Պուտինը` հիշեցնելով, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հանդիպելու են Երևանում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ բավականին լավ ներուժ է կուտակվել ինտեգրացիայի համար, որը կծառայի երկրների ժողովուրդների շահերին:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ