Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ Հայոց ցեղասպանության մասին «Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուի համար: Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում տեղի է ունեցել գրականության և լրագրության ասպարեզներում նշանավոր մրցանակի շնորհման արարողությունը: 21 մրցանակակիրներից միայն մեկն է արժանացել ոսկե մեդալի՝ Аssociated Press գործակալության լրագրողական խումբը, որ ներկայացրել էր, թե ինչպես են Հարավարևելյան Ասիայում ստրկական ուժ կիրառում ամերիկյան սպառողին ձկնեղեն մատուցելու համար: Մյուս 20 դափնեկիրները արժանացել են 10- հազարական դոլար դրամական պարգևի: