Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայի հետ սահմանը փակել-չփակելու վերջին խոսքը Թուրքիայինն է

Սիրիայի հետ սահմանը փակել-չփակելու վերջին խոսքը Թուրքիայինն է
19.04.2016 | 14:27

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Ստրասբուրգ մեկնելուց առաջ արձագանքել է հաղորդագրությանը, որ ՌԴ և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակը, մասնավորապես՝ թուրք-սիրիական սահմանը փակելու հարցը: «Մեզ համար արժեք չունեն որևէ 2 երկրների առաջնորդների հեռակա բանակցությունները Թուրքիայի վերաբերյալ։ Նրանք կարող են միմյանց հետ քննարկել ինչ ցանկանում են, սակայն, ինչ վերաբերում է Թուրքիային, վերջին խոսքը պատկանում է մեզ»,- ասել է վարչապետը։ «Թուրքիան սահմանը բաց է պահում փախստականների համար մարդասիրական նկատառումներով: Եվ աշխարհը պետք է միայն շնորհակալություն հայտնի Թուրքիային, այլ ոչ թե հաշվետվություն պահանջի»,- ասել է Դավութօղլուն։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ