Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Թուրքիայում հանգստացող գերմանացիներին խուսափել Էրդողանին քննադատելուց

Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Թուրքիայում հանգստացող գերմանացիներին խուսափել Էրդողանին քննադատելուց
19.04.2016 | 14:29

Գերմանիայի ԱԳՆ-ն հրապարակել է խորհուրդներ գերմանացիների համար, որ հանգստանում են Թուրքիայում: Գերմանացի զբոսաշրջիկներին հորդորում են ուշադիր լինել հանրային վայրերում խոսակցության թեմաներին։ «Հատուկ քրեաիրավական ցուցումներ» կետում նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ թուրքական իշխանությունների հրապարակային քննադատություններից, այդ թվում` երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, զերծ մնալ ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ համակրանք արտահայտելուց։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել, երբ կառավարությունը թույլատրել է քրեական հետապնդում սկսել լրագրող Յան Բեմերմանի դեմ, որ իր հաղորդման եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին վիրավորական բանաստեղծություն էր ընթերցել։

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ