«Միլլիեթի» կայքը փոխանցում է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերը. «Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, մենք կչեղարկենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ փախստականներին հետ ընդունելու»: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Անկարան վճռական է փախստականների ողբերգությանը վերջ դնելու, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման, Բրյուսելի հետ Մաքսային միության ուժեղացման, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններում նոր փուլեր սկսելու հարցերում։