Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին

Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին
19.04.2016 | 14:31

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով: Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի վերհանման նպատակով պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությունն իրականացրել է ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրություն: Արձանագրվել են Հրազդանում ընտրական գործընթացի հետ կապված 14 հրապարակումներ, որոնք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկելուն, լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, դիտորդի իրավունքները խոչընդոտելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) և այլն:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ