Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանն Ալիևի հետ կքննարկի ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը

Էրդողանն Ալիևի հետ կքննարկի ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը
19.04.2016 | 14:33

Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 25-26-ին կլինի Ադրբեջանում, իսկ ապրիլի 26-27-ին՝ Խորվաթիայում: Էրդողանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին: Նա հանդիպում է ունենալու Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող լարվածությունը, տարածաշրջանային հարցեր, «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման իրավիճակը և մի շարք էներգետիկ խնդիրներ: Էրդողանն Ադրբեջանից կմեկնի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ, որտեղ թուրք և խորվաթ գործարարների մասնակցությամբ անցկացվելու է գործարար ֆորում:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ