Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԽԽՎ նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել

ԵԽԽՎ նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել
19.04.2016 | 14:35

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել ԵԽԽՎ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններն ու գտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում: Ագրամունտը, բացելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, հայտարարել է. «Անընդունելի է, որ Բեռլինյան պատի անկումից 25 տարի անց եվրոպական ընտանիքի անդամներին նախկինի նման բաժանում են հակամարտությունները: Այս ամսվա սկզբին հակամարտության բռնկում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, ինչը շփման գծում հանգեցրեց մեծ թվով մարդկային զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Ես դատապարտում եմ բռնությունն ու ափսոսանք եմ հայտնում մարդկային զոհերի կապակցությամբ»: Ագրամունտն ընդգծել է, որ միջազգային հանրության կողմից բռնությունը դադարեցնելու հստակ կոչերի շնորհիվ վերստին հաստատվել է փխրուն հրադադար: Նա կարծում է, որ երկու կողմն էլ պետք է ապահովեն հակամարտության ապաէսկալացիան ու դադարեցնեն կրակը. «Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պետք է կատարեն ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները և գտնեն քաղաքական կամք, որպեսզի հասնեն իրենց բաժանող հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Նա հիշեցրել է, որ ԵԽԽվ-ն չունի ԼՂ-ում իրավիճակի կարգավորման անմիջական մանդատ, սակայն խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել դիրքորոշումների մերձեցմանը. «Ես այսուհետ նույնպես զբաղվելու եմ այդ հարցով՝ որպես առաջնահերթություններից մեկը»:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ