Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավութօղլուն սպասում է Օբամայի հետ հանդիպելուն

Դավութօղլուն սպասում է Օբամայի հետ հանդիպելուն
19.04.2016 | 20:34

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոն կատարելիք պաշտոնական այցի շրջանակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու խնդրանք է ներկայացրել։ «Հուրիյեթ»-ի վաշինգտոնյան թղթակիցը հայտնում է, որ ԱՄՆ-ում դեռ քննարկվում է այցը, որը կարող է կայանալ մայիսին։ Հանդիպման խնդրանքը Թուրքիան ԱՄՆ-ին է ներկայացրել երկու ամիս առաջ։ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել էր Բարաք Օբամայի հետ։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ