ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում աշխարհի բոլոր տարածաշրջաններում իրադրության համար, որտեղ առաջանում են հուզումներ, պատերազմ և հակամարտություններ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման.
«Ես մտածում եմ, որ ԱՄՆ-ը՝ որպես աշխարհի միակ գերպետություն, պատասխանատվություն է կրում աշխարհի բոլոր տարածաշրջաններում իրադրության համար, որտեղ առաջանում են հուզումներ, պատերազմ և հակամարտություններ, և պարտավոր է գործել որպես դրական ուժ»: Նա ընդգծել է, որ դա չի նշանակում զորք մտցնել ամենուրեք, որտեղ ճգնաժամ է հասունանում: