Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռենե Ռուկե. Ադրբեջանը բռնապետություն է մնում

Ռենե Ռուկե. Ադրբեջանը բռնապետություն է մնում
20.04.2016 | 11:29

Ադրբեջանը բռնապետություն է մնում, դա բարդացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ցանկացած քննարկում՝ ապրիլի 19-ին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության, սոցիալիստների խմբի անդամ, ԵԽԽՎ-ի փոխնախագահ Ռենե Ռուկեն: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումը բավականին լուրջ է և կարող է վերածվել բացահայտ պատերազմի:

«Ռուսաստանի ճնշման տակ կողմերը ժամանակավոր հրադադարի են հասել: Առաջին բարդությունը, որին բախվում ենք ստեղծված իրավիճակում, այն փաստն է, որ Ադրբեջանը բռնապետություն է մնում: Դա բարդացնում է ցանկացած քննարկում և այդ քննարկումների ցանկացած արդյունք կասկածելի է դարձնում»,- ընդգծել է Ռենե Ռուկեն: Երկրորդ բարդությունը, շարունակել է ԵԽԽՎ-ի պատգամավորը, այն է, որ հակամարտությունը գոյություն ունի մի կողմից միջազգային իրավունքի տեսանկյունից, իսկ մյուս կողմից` սահմանների մշուշոտ բնույթի: «Ես չեմ կարծում, թե որևէ լուրջ մարդ կարող է կասկածի առնել փաստը, որ Լեռնային Ղարաբաղն առավելապես հայերով է բնակեցված եղել»,- հավելել է Ռենե Ռուկեն:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ