Ժնևում միջսիրիական բանակցություններում սիրիական կառավարական պատվիրակությունը գլխավորող Բաշար Ջագարին հրաժարվել է քննարկել դերակատարությունը, որը երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է ունենա ազգային միասնության կառավարության կազմում։ «Կառավարությունն ու նախագահի ինստիտուտը տարբեր հասկացություններ են»,- հայտարարել է նա՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Ավելի վաղ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները դարձյալ պահանջել էին, որ Ասադը ոչ միայն հեռանա, այլև դատարանի առաջ կանգնի։