Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին անկայուն է՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը: «Մեզ հարկավոր չէ ևս մեկ պատերազմ աշխարհում: Ես այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը և Իրանը այլ պետությունների հետ համագործակցությամբ պետք Է ամեն ինչ անեն, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի»,- ասել է Ալի Լարիջանին: