ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցում հայտարարարել է, որ ԱՄՆ-ը համաձայն չէ Սիրիայի կառավարության պատվիրակության հետ, որ Ժնևի բանակցությունները կլավանան Սիրիայի ընդդիմության Բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեից (ԲԲԿ) հեռանալուց հետո: «Մենք չենք կարծում, որ առաջընթացի ճանապարհը բանակցություններից ընդդիմության հեռացման մեջ է: Ընդհակառակը»,- ասել է նա: Քիրբին ավելացրել է՝ ԱՄՆ-ը հասկանում է ընդդիմության դժգոհությունը, որը խնդրել է ընդմիջել բանակցությունները: Նրա խոսքերով` իրենք աջակցում են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի որոշմանը, որը ընդմիջում է տվել միջսիրիական բանակցություններին: