Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պան Գի Մունի այցը Հարավային Կովկաս հետաձգվում է

Պան Գի Մունի այցը Հարավային Կովկաս հետաձգվում է
21.04.2016 | 21:22

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այցը հետաձգվում է` տեղեկացրել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: «Այցը հետաձգվել է, այս օրերին չի լինելու: Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից և գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը շատ ցանկալի էր: Պարզապես այլ` ավելի հրատապ գործերի պատճառով, նրա ներկայությունը պետք է ուրիշ տեղում լինի»,- ասել է Հալաջյանը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկից ստացված տեղեկությունը: Պան Գի Մունը Հայաստանում պաշտոնական այցով պիտի լիներ ապրիլի 25-ին: Նա ծրագրում էր առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, երկրորդ անգամ լինել Վրաստանում:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ