Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեծ Բրիտանիայի թագուհին տոնում է 90-ամյակը

Մեծ Բրիտանիայի թագուհին տոնում է 90-ամյակը
21.04.2016 | 21:23

Այսօր լրանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան 90-րդ տարեդարձը։ Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Վինձորը ծնվել է 1926-ի ապրիլի 21-ին, գահ է բարձրացել 1952-ի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թ. հունիսի 2-ին։ Անցյալ տարի Եղիսաբեթ II-ը ռեկորդ սահմանեց՝ դառնալով Բրիտանիայի ամենաերկարակյաց գահակալը։ Այսօր էլ՝ տոնելով իր 90-ամյակը, Նորին Մեծությունը դարձավ Բրիտանիայի առաջին միապետը, որ հասել է այդ պատկառելի տարիքին։ Թագուհին պատրաստվում է ծննդյան օրը տոնել Վինձորի նստավայրում, որտեղ առավոտից մարդկանց մեծ բազմություն է հավաքվել Եղիսաբեթ II-ին տեսնելու հույսով: Թագուհին Թվիթերի իր միկրոբլոգում ողջունել է Վինձորում հավաքվածներին, «լավագույն ցանկություններ ու ջերմ շնորհավորանքներ» հղել բոլոր նրանց, ովքեր նույնպես նշում են իրենց 90-ամյակը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն շնորհավորել է 90-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ Մեծ Բրիտանիայի ողջ ժողովրդի աչքում նա «անսասան ժայռ» է՝ հայտնում է BBC-ին: «Այս ամբողջ ընթացքում, վեր կանգնելով մշակույթի սորուն ավազներից և քաղաքականության մակընթացություններից ու տեղատվություններից, Նորին Մեծությունը մնացել է կայունության օրինակ, անսասան ժայռ՝ մեր ողջ ժողովրդի համար, Համագործակցության ազգերի համար, իսկ երբեմն նաև ամբողջ աշխարհի համար»,-ասված է վարչապետի ուղերձում: Քեմերոնը նշել է, որ թագուհին եղել է բազմաթիվ իրադարձությունների վկան՝ սառը պատերազմի սկզբից մինչև Հյուսիսային Իռլանդիայի հետ զինադադարը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Անգլիայի հաղթանակից մինչև Լուսնի վրա աստղանավորդների վայրէջքը: Թագուհուն շնորհավորել է նաև նրա թոռը՝ արքայազն ՈՒիլյամը. նա հատուկ ռադիոուղերձ է ձայնագրել, որտեղ մի հատված է ընթերցել Շեքսպիրի «Հենրի VIII» պիեսից:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ