Թուրքիան կարևոր դեր է խաղում տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ գրում է TRT Haber կայքը: Անկարայում Ստոլտենբերգը հիշեցրել է Թուրքիայի ակտիվ դերակատարությունն Աֆղանստանում խաղաղապահ գործողություններում։ Նրա խոսքով՝ Անկարան կարևոր դերակատարություն ունի սիրիացի փախստականների հարցի կարգավորման գործում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները միմյանց հետ կիսվում են հետախուզական տվյալներով: Ստոլտենբերգը հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։