Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձում են ոչնչացնել Սիրիայի ենթակառուցվածքները և տնտեսությունը՝ զինելով երկրում գտնվող ահաբեկիչներին՝ հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալկին РИА Новости-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ անցած շաբաթ Թուրքիայի սահմանից սիրիական Հալեպ և Իդլիբ շրջաններ են անցել 5 հազար գրոհային: «Այդ երկրները փորձում են էլ ավելի ավերել ենթակառուցվածքները, ոչնչացնել սիրիական ժողովրդի տնտեսական հնարավորությունները և Սիրիան հասցնել «չկայացած պետության» կարգավիճակի»,- հավելել է նա: «Բայց սիրիական բանակի, ժողովրդի, նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ երկրի ղեկավարության, ընկերների, առաջին հերթին՝ ՌԴ-ի և անձամբ նախագահ Պուտինի շնորհիվ, նրանք չեն հասել հաջողության: Մեր կազմակերպված պատասխանը թույլ չի տվել Սիրիան պարտված կողմ դարձնել: Մենք պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, որտեղ էլ լինի՝ Սիրիայում: Առաջին հերթին Ջեբհատ ան-Նուսրայի և ԻՊ-ի դեմ»,- նշել է Սիրիայի վարչապետը: