Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը Բաքու է մեկնում

Էրդողանը Բաքու է մեկնում
22.04.2016 | 18:05

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-ին երկօրյա այցով Ադրբեջան է մեկնելու մեծ պատվիրակության ուղեկցությամբ՝ փոխվարչապետ, արտաքին գործերի, էկոնոմիկայի էներգետիկայի և մշակույթի նախարարներ՝ «Թրենդ» գործակալությանն ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշգուն: Նա նշել է՝ թեև Էրդողանի այցի հիմնական նպատակը Բաքվում կայանալիք՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի համընդհանուր ֆորումին մասնակցելն է, նման ֆորումների շրջանակում պետությունների ղեկավարները հանդիպումներ են ունենում և տարբեր հարցեր քննարկում: Դեսպանը հավելել է, որ ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանին, օգտվելով հնրավորությունից, միմյանց հետ հանդիպումներ կունենան նաև երկու երկրների գործընկեր նախարարները: Իսմայիլ Ջոշգուն հավելել է, որ սա կլինի Էրդողանի և Ալիևի այս տարվա արդեն երրորդ հանդիպումը: Թուրքիայի նախագահի այցը Բաքու ավարտվելու է ապրիլի 26-ին: «Ենի շավաք» թերթը նշել էր, որ Էրդողանի այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական լարվածության աճի ֆոնին: Բաքվի ֆորումն անցկացվելու է ապրիլի 25-ից 27-ը, նախատեսվում է, որ կմասնակցեն տարբեր երկրների ավելի քան 2000 ներկայացուցիչներ: Հայաստանը հայտարարել է, որ չի ընդունում Ֆորումն ու ընդունելիք փաստաթղթերը:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ