Բաքվի ռեստորաններից մեկի բակում հրաձգության ժամանակ փամփուշտը դիպել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դերիկ Հոգանի ավտոմեքենային՝ interfax.ru-ին հայտնել են ամերիկյան դեսպանատնից։ «Փամփուշտը դիպել է դեսպանի տեղակալ Դերիկ Հոգանի ավտոմեքենային։ Ամեն ինչ տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ կայանված է եղել դիվանագետի մեքենան»,- բացատրել են դեսպանատանը: «Հոգանն այդ ժամանակ մեքենայի մեջ չի եղել, և աշխատակիցներից ոչ ոք չի տուժել»,-հավելել է աղբյուրը՝ նշելով, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում: Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտի պատճառը եղել է խոշոր գումարը: Կոնֆլիկտի մասնակիցներից մեկը հանդիպման է եկել զինված և կրակ է բացել ռեստորանի բակում՝ մի քանի մարդու վիրավորելով: