Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը ջանքեր կգործադրի ԵՏՄ-ում Հայաստանի տնտեսության արագ ադապտացիայի համար. Լավրով

 Ռուսաստանը ջանքեր կգործադրի ԵՏՄ-ում Հայաստանի տնտեսության արագ ադապտացիայի համար. Լավրով
22.04.2016 | 18:20

Ռուսաստանը ջանքեր կգործադրի ԵՏՄ-ում Հայաստանի տնտեսության արագ ադապտացիայի համար՝ Երեւանում մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը առեւտրի եւ ներդրումների ոլորտում Հայաստանի առաջատար գործընկերն է։ Չնայած համաշխարհային տնտեսության խնդիրներին՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գրեթե չի նվազել։ Ռուսական կապիտալի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 4 մլն դոլարը: Լավրովի խոսքով՝ էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ժամանակ նշվել է Հայաստանի եւ Ռուսաստանի հաջող համագործակցությունը երկկողմ ձեւաչափով և միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, որտեղ նախագահում է Հայաստանը։ «Մենք պաշտպանում ենք հայկական կողմի առաջնայնությունների պլանը եւ երախտապարտ ենք ահաբեկչության դեմ պայքարի եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում լավ առաջարկների համար»,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ԱՊՀ-ում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ «Մենք ողջունում ենք կազմակերպության հեղինակությունն ամրապնդելու Երեւանի ջանքերը։ Ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում ՀԱՊԿ-ի կողքին առաջնային նշանակություն ունի նաեւ ԵՏՄ-ն։ Մենք ջանքեր կգործադրենք ԵՏՄ-ում Հայաստանի տնտեսության արագ ադապտացիայի համար»,- ասել է Լավրովը։

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ