«Չնայած Կոսովոն գտնվում է Եվրոպայում, Արևմուտքի մահմեդական մշակույթի կարևոր բաղկացուցիչ է»՝ Պրիշտինայում ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրտուլմուշը: «Կոսովոյի ճանաչումը կուժեղացնի մահմեդական աշխարհի հզորությունը», - ընդգծել է նա: Թուրքիայի փոխվարչապետը կարևորել է ԵՄ երկրների և Կոսովոյի միջև վիզային ռեժիմը դյուրացնելու, իսկ հետագայում՝ Եվրամիությանը Կոսովոյի անդամակցության հնարավորությունները։ «Մոտավորապես 18-20 հազար մեր հայրենակիցներ ապրում են Կոսովոյում: Թուրքերը Կոսովոյի հանրությունում ամենաինտեգրված ազգային փոքրամասնությունն են: Մեր հայրենակիցները Կոսովոյում իրենց որպես փոքրամասնություն չեն զգում, այլ որպես երկրի տեր»՝ ասել է Թուրքիայի փոխվարչապետը՝ նշելով. - «Կոսովոն մեզ համար ունի նույն նշանակությունը, ինչ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը կամ Ադրբեջանը: Մենք Կոսովոն դիտարկում ենք որպես երկիր, որի հետ Անկարան ամուր, բարեկամական կապեր է ստեղծել: Թուրքիան ջանքեր է գործադրում Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար: Կոսովոյի ճանաչումը կամրապնդի մահմեդական աշխարհի հզորությունը»: