Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նալբանդյանն ընդունել է երևանյան ֆորումի մասնակիցների

Նալբանդյանն ընդունել է երևանյան ֆորումի մասնակիցների
24.04.2016 | 12:22

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի` ցեղասպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ վերապրած մասնակիցներին՝ Յոուք Չհանգին՝ Կամբոջայից, Կաբանդա Ալոյսին՝ Ռուանդայից, Նադիա Մուրադին՝ Իրաքից։ Նալբանդյանն արժևորել է երևանյան համաժողովին ականավոր գիտնականների, քաղաքական և հասարակական գործիչների, արվեստագետների և, հատկապես, ցեղասպանություններ վերապրածների ներկայությունը։ Նա կարևորել է ցեղասպանությունների կանխարգելմանը, հետևանքների վերացմանն ուղղված միջազգային հանրության համատեղ ջանքերը։ Նախարարն ընդգծել է, որ Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվող գլոբալ ֆորումը դարձել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պայքարի կարևոր միջազգային հարթակ:
Նադիա Մուրադը ներկայացրել է ահաբեկիչների կողմից եզդիների դեմ Իրաքում իրականացվող վայրագությունները, իր ընտանիքի բարբարոսական սպանության պատմությունը։ Այս կապակցությամբ միջազգային իրազեկվածությունը բարձրացնելու հարցում նա հայցել է Հայաստանի աջակցությունը։ Նալբանդյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը եզդիների դեմ բռնարարքների մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։
Հանդիպման մասնակիցները բարձր են գնահատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի առաջնորդող դերակատարությունը։ Էդվարդ Նալբանդյանը հյուրերին տեղեկացրել է Հայաստանի նախաձեռնությունների մասին։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ