Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարան միակողմանի է որակում Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը

Անկարան միակողմանի է որակում Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը
24.04.2016 | 12:24

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին հայ ժողովրդին հղած ամենամյա ուղերձին:
«Սպիտակ տան ղեկավարի ապրիլի 22-ի հայտարարությունը Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական իրադարձությունները միակողմանի ներկայացնելու հերթական օրինակն է»,- որակում է թուրքական արտգործնախարարությունը: Անկարան պնդում է, թե իր «անկեղծ ցանկությունն է հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կառուցումը՝ հիմնված հարյուրավոր տարիների համատեղ գոյակցության վրա»: «Ցավալի է, որ Թուրքիայի բարեկամներն ու դաշնակիցները վերոնշյալ կոչին աջակցելու փոխարեն յուղ են լցնում կրակի վրա՝ ձգտելով խորացնել առճակատումը»: Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է՝ «պատմական ողբերգական իրադարձությունները քաղաքական գործիք դարձնելը երբեք էլ օգուտներ չի բերել»: «Որոշակի շրջանակներ փորձում են օգուտներ քաղել երրորդ երկրների քաղաքական դիրքորոշումից, որոնք հնչում են ամեն տարի կոնկրետ օրերի: Այդ ամենը ոչ միայն վնաս է հասցնում բարեկամության և խաղաղության հույսերին, այլև անհարգալից վերաբերմունք է այդ ժամանակաշրջանի ընդհանուր ցավի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում:
Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է անում «պատմական փաստերն արդար հիշողության հիման վրա գնահատելով՝ բոլոր կողմերի տառապանքները հաշվի առնող, անկողմնակալ, խոհեմ և կառուցողական մոտեցում ցուցաբերել»:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ