Stern-ի փոխանցմամբ՝ խոսքի ազատության ու լրագրողների հանդեպ բռնության ամեն նոր հարձակման հետ մեկտեղ Թուրքիայի նախագահը ավելի շատ է ներկայանում որպես վախկոտ։ Էրդողանը փորձում է ահաբեկել ժողովրդին ու վերացնել խոսքի ազատությունը: Ամենատխրահռչակ ապացույցը ակադեմիկոսների հանդեպ դատական գործընթացն էր: Նրանք Թուրքիայի իշխանություններին կոչ էին արել դադարեցնել հարավ-արևելքում սպանդն ու նստել բանակցային սեղանի շուրջ՝ քրդական հարցի խաղաղ կարգավորման համար։ Էրդողանն ընդունել է որպես անձնական վիրավորանք և չկարողանալով հակազդել գիտնականների քննադատությանը՝ որոշել է ցույց տալ, թե ով է ուժեղը և նրանց գործն ուղղել է դատարան։ Նա վախեցել է, որ եթե ակադեմիկոսներին չստիպի լռել, Թուրքիայի մյուս քաղաքացիները կհամարձակվեն դեմ արտահայտվել իր բարբարոսական քաղաքականությանը, որի համար անկարելի է գտնել արդարացում։ Էրդողանը գիտնականներին անվանել է «դավաճաններ» ու «ահաբեկիչների մեղսակիցներ»՝ ձգտելով արդարացնել բռնությունները, սակայն նրա իրական դրդապատճառներն ակնհայտ են։ Էրդողանին տանջում են վախերը, քննադատության վախը, իշխանությունը կորցնելու վախը, ճշմարտությունից վախը։ Հենց այստեղ էլ գտնվում են իրեն քննադատող բոլոր անձանց դեմ Էրդողանի անողոք պայքարի արմատները։