i24news-ի փոխանցմամբ՝ Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու նրա ընտանիքին ապաստան է առաջարկել Իրանում, որտեղից կարող է շարունակել իր ռազմական կամպանիան իրականացնել Սիրիայում։ Իրանի հետախուզության ղեկավար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ Ասադը հրաժարվել է և ասել, որ իր ընտանիքը մնալու է Դամասկոսում։