Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը Սիրիայում մոնիթորինգի նոր ծրագիր է առաջարկել ՌԴ-ին

ԱՄՆ-ը Սիրիայում մոնիթորինգի նոր ծրագիր է առաջարկել ՌԴ-ին
24.04.2016 | 12:43

New York Times-ին հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ ԱՄՆ-ն հույս ունի առաջիկա օրերին Ռուսաստանի հետ մոնիթորինգի նոր համակարգ համաձայնեցնել` Սիրիայում մարտական գործողությունների դադարին հետևելու համար: «Մենք նույնիսկ առաջարկել ենք բացարձակ գիծ սահմանել և ասել, որ չի կարելի հատել, իսկ այն ամենն, ինչ դրա սահմաններում է, արդար խաղ է: Նրանք քննարկում են այդ առաջարկը, և կարծում եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կստանանք պատասխանը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Խոսքը Սիրիայում հրադադարի շուրջօրյա մոնիթորինգի համակարգի մասին է:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ