Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Deustche Welle. Մերկելին կարող են մեղադրել ստորաքարշության մեջ

Deustche Welle. Մերկելին կարող են մեղադրել ստորաքարշության մեջ
24.04.2016 | 12:46

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարդ իրավիճակում է հայտնվել: Պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կնշանակի փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը հազիվ է համաձայնել ընդունել միգրանտներին, Բունդեստագում քվեարկությունը կրկին հետաձգելու դեպքում կարելի է Թուրքիայի առջեւ ստորաքարշության մեղադրանքներ հրահրել՝ գրել է Deutsche Welle-ն:

«Գերմանիան մինչեւ հիմա չգիտի՝ ճի՞շտ է պաշտոնապես ցեղասպանություն բառն օգտագործելը: Հունիսի սկզբին Բունդեստագում նախանշված բանավեճերը կարող են բարդացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Եթե իրականացվի իշխող Քրիստոնեա-Դեմոկրատական միության եւ Բավարիայում նրա դաշնակից Քրիստոնեա-Սոցիալիստական կուսակցության ծրագիրը, Գերմանիան կարող է միանալ ավելի քան 20 երկրներին եւ բազմաթիվ պատմաբաններին, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն են կոչում: Իշխող կոալիցիան հարկադրված եղավ քննարկումներ կազմակերպել, երբ ընդդիմադիր «Կանաչները» փետրվարին ցեղասպանության ճանաչման բանաձեւ ներկայացրին: Իշխող կոալիցիան համաձայնեց համատեղ աշխատել բանաձեւի ուղղությամբ:

Կանցլեր Անգելա Մերկելն օգտագործեց այդ ժամանակը. մարտին նախանշված էր գագաթաժողով, որի ընթացքում Թուրքիայի հետ փախստականների արտաքսման մասին համաձայնագիր պետք է կնքվեր: Քննարկումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն հունիսի 2-ին, Բունդեստագի ամառային արձակուրդից առաջ: Այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել «Կանաչների» եւ իշխող ՔԴՄ/ՔՍՄ-ի միջեւ: Անցած տարի ապրիլի 24-ին Բունդեստագը հետաձգեց նմանատիպ բանաձեւի քվեարկությունը: Սակայն քննարկումները հստակ ցույց տվեցին, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները հայերի կոտորածները ցեղասպանություն են համարում:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը եւ Բունդեստագի նախագահ Նորբերտ Լամերտը, խոսելով Անատոլիայում հայերի կոտորածների մասին, оգտագործեցին «ցեղասպանություն» բառը: Բանաձեւի նախագիծն ընդունում է Գերմանիայի դերը՝ որպես Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության դաշնակցի: Նաեւ՝ Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման կոչ է արվում: Իշխող կոալիցիան որոշեց բանաձեւի օգտին չքվեարկել ապրիլին, հետո՝ նաեւ հոկտեմբերին, որ չփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ մի ժամանակ, երբ տեղահանված անձանց հիմնական մասը Թուրքիայի տարածքով Գերմանիա եւ Եվրամիություն է ուղղվում:


Փաստը, որ Գերմանիան եւ ԵՄ-ն Թուրքիայի հետ արդեն համաձայնագիր են կնքել (համաձայնագիր, որից Անկարան մշտապես սպառնում է հրաժարվել), Մերկելի կառավարության վրա լրացուցիչ ճնշում է գործադրում: Հասկանալի չէ, թե ինչպիսին կլինի հունիսյան քվեարկության արդյունքը: Մյուս կողմից, եթե որոշվի հրաժարվել քվեարկությունից, Մերկելին կարող են մեղադրել Թուրքիայի առջեւ ստորաքարշության մեջ»:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ