Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռիչարդ Միլս.Օբաման շատ հզոր ու ուժեղ հայտարարություն է արել

Ռիչարդ Միլս.Օբաման շատ հզոր ու ուժեղ հայտարարություն է արել
24.04.2016 | 21:47

ԱՄՆ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց եւ դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, դեսպանը պատասխանել է.

«Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը:

ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական եւ արդարացի ճանաչմանը: ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք եւ ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:

Դիտարկմանը, թե ԱՄՆ նախագահը չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնել, դեսպանն արձագանքել է, որ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է եւ երկու հասարակությունների միջեւ հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ