Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը կարող է Հարավային Աֆրիկան կապել Եվրոպայի հետ

Իրանը կարող է Հարավային Աֆրիկան կապել Եվրոպայի հետ
24.04.2016 | 21:49

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Իրանը կարող է Հարավային Աֆրիկան կապել Կենտրոնական Ասիայի, Կովկասի երկրների ու Ռուսաստանի, «Հյուսիս-հարավ» միջանցքի միջոցով՝ նաև Արևելյան Եվրոպայի հետ։
Խոսելով առևտրային-տնտեսական գործընկերության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին՝ Ռուհանին ընդգծել է, որ Իրանի ու Հարավային Աֆրիկայի նավահանգիստները գտնվում են ռազմավարական կարևոր կետերում։
Նա կարևորում է տրանսպորտային ոլորտում Իրանի ու ՀԱՀ-ի պոտենցիալը, որն ունակ է խաղալ ավելի էական դեր «Հյուսիս-հարավ» միջանցքի ընդլայնման մեջ։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների համատեղ հետախուզական ծառայությունների համագործակցությունն ու կոորդինացումը՝ ահաբեկչության դեմ պայքարում։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ