ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակիցներից 2-ը` հանրապետական թեկնածուներ Թեդ Քրուզն ու Ջոն Կեյսիկը հայտարարել են, որ պատրաստվում են համախմբել իրենց ուժերն ընդդեմ մեկ այլ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի` հայտնում է The Guardian-ը: Նախագահի պաշտոնի հավակնորդները հայտարարում են, որ որոշել են մնացած փրայմերիզներում իրար զիջել այն նահանգները, որտեղ թեկնածուները հաղթելու առավել մեծ շանսեր ունեն: Ըստ այդմ` տեխասցի սենատոր Քրուզն իր ջանքերը կուղղի Ինդիանա, իսկ Օհայոյի նահանգապետ Կեյսիկը` Օրեգոն և Նյու Մեխիկո նահանգների վրա: Թեկնածուները թույլ չեն տա, որ Թրամփը հավաքի պատվիրակների 1237 ձայները, որ անհրաժեշտ է հանրապետական կուսակցության միակ թեկնածուն դառնալու համար։ Նախագահական մրցապայքարի ֆավորիտներն են դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը։