Սերբիայի վարչապետը, որ կողմ է Եվրամիությանն ինտեգրմանը, հայտարարել է ընտրություններում հաղթանակի մասին: Նրա կուսակցությունն էքզիթ-փոլի արդյունքներով հավաքել է ընտրողների ձայների 50 %-ը՝ փոխանցում է BBC-ին։ «Սերբերը կրկին մեզ պատվի են արժանացրել գլխավորելու կառավարությունը»,- հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը, որ որոշել է 2 տարի շուտ անցկացնել ընտրությունները՝ ԵՄ-ին անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու հարցում ընտրողների աջակցությունը ստանալու նպատակով։ Երկրորդ տեղում սոցիալիստներն են՝ 13 %, 3-րդը՝ ծայրահեղական կուսակցությունը, որը կողմ է Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերին և դեմ է ԵՄ-ին անդամակցությանը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 7 %-ը։