Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաակաշվիլին սպառնում է վերադառնալ Վրաստան

Սաակաշվիլին սպառնում է վերադառնալ Վրաստան
25.04.2016 | 13:55

ՈՒկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որ Վրաստանի իշխանությունների կողմից հետախուզման մեջ է գտնվում, խոստացել է հայրենիք վերադառնալ խորհրդարանական ընտրություններից հետո։ «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա վստահություն է հայտնել, որ իր ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի խորհրդարանական ընտրություններում 2016-ի հոկտեմբերին:

«Անրաժեշտ է անցկացնել այդ ընտրությունները, հաղթել, այնուհետև ժամանել և օգնել մարդկանց, ովքեր կհաղթեն»,- ասել է նա: Օդեսայի նահանգապետը նշել է, որ այժմ Վրաստանի քաղաքական կյանքում գոյություն ունի միայն 2 առաջնորդ` ինքը և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Սաակաշվիլին իր վերադարձը հայրենիք չի համարում փախուստ ՈՒկրաինայից, քանի որ ինքն իր թիմի հետ միասին մտադիր է շարունակել բարեփոխումներն այդ երկրում։

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ